Foto

ՔՊ-ն Լիանա Հակոբյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Խորհրդարանը Լիանա Հակոբյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, նրա օգտին քվեարկել է 68 պատգամավոր։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։