Foto

Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգությունը հոգալու անհրաժեշտության մասին

Ելույթ ունենալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Միութենական պետության և ՀԱՊԿ այլ երկրների անվտանգությունը հոգալու անհրաժեշտության մասին։

Այդ կապակցությամբ Պուտինն առաջարկել է հանձնարարել երկու երկրների գլխավոր շտաբի պետերին և պաշտպանության նախարարություններին մշակել համապատասխան դետալները:

Լուկաշենկոն աջակցել է այս առաջարկին։