Հունիսի 21-ին «Պարկ
Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Նոր Ճանապարհ» ծրագրի մասնակիցների
վկայագրերի հանձնումը։ «Նոր Ճանապարհ» ծրագիրը
մեկնարկել է 2021թ․ դեկտեմբերից՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական
հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Նպատակն էր 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված
անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին կարճ ժամկետներում հնարավորություն
տալ ձեռք բերել մասնագիտություն և լուծել զբաղվածության խնդիրը, ինչպես նաև դառնալ
ֆինանսապես կայուն ու անկախ:
Մասնագիտական վերապատրաստման
դասընթացների կայուն ընթացքը, վերահսկումը ու հետևողականությունն իրականացրել է Արտ
Հաուս ուսումնական կենտրոնը։ Ծրագրի շնորհիվ պատերազմից տուժած 58 ընտանիքի անդամ ընդգրկվել
է մասնագիտական վերապատրաստման 17 դասընթացում: Դասընթացների 25-ից ավելի մասնակից
արդեն գտել է աշխատանք, կամ ինքնազբաղված է։
Մասնակիցներին ողջունեց
և իր օրհնության խոսքը փոխանցեցԿոտայքի Թեմի ԱռաջնորդԳերաշնորհՏ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը՝ անդրադառնալով
ծրագրի կարևորությանն ու արդյունքներին։ Արտ Հաուս ուսումնական կենտրոնի տնօրեն Լիլիթ
Կարապետյանը ներկայացրեց 6-ամսյա ծրագրի ընթացքը և արդյունքները։ Միջոցառմանը ողջունեցին
նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր
սեղան հիմնադրամի (ՀԿՍ) ծրագրերի ղեկավար Ծովինար
Ղազարյանը և Գեյթվեյ Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նարե
Հարությունյանը։Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան իրենց վկայագրերը։
Երեկոյան Արսեն և Արթուր
Սաֆարյան եղբայրները մասնակիցների համար ներկայացրեցին համերգային ծրագիր՝ նվիրված
44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին:
***
Գեյթվեյ Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականին Gateway
Industry հիմնադրամի հովանավորությամբ։
Կազմակերպության հիմնական
նպատակն է նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը՝ ցուցաբերել անհրաժեշտ մարդասիրական
օգնություն, սատարել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց, իրականացնել
համայնքային զարգացման, առողջապահական և կրթամշակութային
ծրագրեր։
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական
բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) ստեղծվել է
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ։
Կլոր սեղան հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին: Սերտորեն համագործակցելով
հայկական եկեղեցիների, տեղական հասարակական կազմակերպությունների, եկեղեցուն կից գործող
հասարակական կազմակերպությունների հետ, ՀԿՍ-ն նպատակ ունի համընդհանուր ուժերով անդրադառնալ
երկրի մի շարք հիմնարար սոցիալական և տնտեսական խնդիրներին:
Ներկայումս ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում
է հիմնականում հետևյալ ուղղություններով՝
·
համապարփակ համայնքային զարգացում
և դիակոնիա
·
կարողությունների զարգացում
·
արտակարգ իրավիճակներ
Արտ Հաուս ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2009 թ-ին՝ հետևելով մեկ
նպատակի. տալ լիարժեք մասնագիտական ոչ ֆորմալ կրթություն,
գիտելիք և հմտություն, որի շնորհիվ ուսանողներից յուրաքանչյուրը
մրցունակ
կլինի աշխատաշուկայում թե՛ Հայաստանում, թե՛
արտերկրում: Ուսուցումն
իրականացնում են բարձրակարգ մասնագետ – դասընթացավարներ,
որոնք իրենց
տարիների աշխատանքային փորձով, գիտելիքներով և հմտությամբ
առաջատարն են
Հայաստանում և նվիրյալը իրենց գործի: Արտ Հաուս ուսումնական
կենտրոնը համագործակցում ինչպեստեղեկան,այնպես
էլ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ։














