Foto

«Հայրենիք» կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկել.Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարց դեռ չի քննարկել, այս պահին այլ գործերով ենք զբաղված: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որը երեկ հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին։

«Դեռ ժամանակ կա քաղաքապետի ընտրություններին, այս պահին այլ գործերով ենք զբաղված, կուսակցության ռազմավարություն ենք մշակում, որում առաջնայինը քաղաքապետի ընտրությունը չէ։ Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասով առայժմ ոչ քննարկում կա, ոչ էլ որոշում»,– ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, դադարեցվում է նաև ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի գործունեությունը:

Աղբյուր` Փաստինֆո