Irakanum.am-ի տեղեկություններով ԲԴԽ-ն քիչ առաջ որոշել
է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։
Վարդազարյանն էլ, մեկնաբանելով, ասել է,
որ սպասելի էր՝ «պատվերն է այդպիսին
եղել»։
Vesti.am-ը ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանինն խնդրեց հերքել կամ հաստատել լրատվականի
տեղեկությունը, որին ի պատասխան Շաբոյանն ասաց․ «Ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում։ Այդ
գործով բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 16-ից հեռացել է խորհրդակցական
սենյակ, իսկ որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին»։
Հիշեցնենք, որ Բարձրագույն
դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն երեկ լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն
հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ
անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից, որն
էլ ուղարկվել է քննչական կոմիտե։









