Foto

Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի

Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս հուշարձանը տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը եւ գրառմանը կից հրապարակել է նախագծի լուսանկարները։


«Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը:



Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու:


Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի:


Լսող չկա:


Նախագիծը քվեարկության կդրվի հունիսի 21-ին կայանալիք նիստում:


Ձեր կարծիքն ինձ համար կարևոր է»:








Լուրեր Հայաստանից - NEWS.am

Տպե