«Խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Իիանագետ Վարդան Ոսկանյանը:
«Էրդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն ավելացան ևս մեկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին նվիրեց Կոնստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։
Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ հայկական իրական հեռագնա օրակարգը պետք է միտված լինի թշնամու խաղաղեցմանը՝ Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության Հարավային Կովկասի առողջ մարմնից հեռացման միջոցով»։









