ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը չի կարճվի։ ԲԴԽ-ն մերժեց՝ վարույթը կարճելու մասին Վարդազարյանի ներկայացուցչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ նիստին Վարդազարյանը և նրա ներկայացուցիչը չեն ներկայացել, Գագիկ Ջհանգիրյանը նախ ներկայացրեց կարգավորումները՝ ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման ընթացակարգը, ապա տեղեկացրեց, որ երկու միջնորդություն է ներկայացվել՝ վարույթը կարճելու, ինչպես նաև՝ նիստը հետաձգելու վերաբերյալ։
Նիստերի քարտուղարը հրապարակեց կարճման միջնորդությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։









