Foto

Հուլիսի 3-ին մարզահամերգային համալիրում կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը

Հուլիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Հարութ Փամբուկչյան 70/2» խորագրով հոբելյանական համերգը։

Համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանի խոսքով՝ համերգը նախատեսված էր դեռևս 2020 թվականին՝ Հարութ Փամբուկչյանի 70-ամյակի առթիվ, բայց համաճարակի, պատերազմի շրջանում անկարելի էր այն իրականացնել։

«2020 թվականին տոմսերի մեծ մասը վաճառվել էր և այսօր համերգն իրականացվում է հատկապես այն մարդկանց համար, ովքեր մեզ վստահել են, այսքան ժամանակ պահել են տոմսերը և համբերատար սպասել։ Մեզ համար անչափ կարևոր է ազնիվ գործունեությունը։

Համերգի ընթացքում լինելու են բազմաթիվ պարային ծրագրեր, ինչպես նաև անակնկալ դուետ, որի մասին չեմ ցանկանում հիմա չակերտները բացել։ Համերգի ընթացքում հնչելու են հայրենասիրական և հաղթական երգեր՝ նվերված մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի և ովքեր ապրում են հիմա մեր կողքին», - նշել է Խաչիկ Եղոյանը։