Foto

Կանադայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վարակվել է կորոնավիրուսով։ 

Այս մասին անձամբ տեղեկացրել է վարչապետը և մանրամասնել, որ իր COVID-19-ի թեստը դրական է եղել։

Միևնույն ժամանակ, Թրյուդոն վստահեցրել է, որ իրեն լավ է զգում, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո հիվանդությունն ընթանում է թեթև ձևով։ 

Սակայն երկրի առողջապահության նախարարության հրամանի համաձայն՝ վարչապետը ստիպված է եղել անցնել ինքնամեկուսացման։