Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին
Ա. Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ Աժ պատգամավորներ
Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան
Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով
դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Սակայն երաշխավորությունները մերժվել են։
Քրեական օրենսգիքը
թույլ է տալիս հանցագործություոն կատարած անձի նկատմամաբ կիրառել խափանման միջոց՝ ինչը
հնավորություն է ստեղծում երաշիքներ ունենալ, որ մեղադրյալը չի թաքնվի արդարադատությունից
և չի խոչընդոտի գործի քննությանը։ Հիմնականում կիրառվում է ստորգրություն երկրից չբացակայելու,
գրավ և կալանավորում խափանման միջոցները, սակայն օրենքը հնարավորություն է տալիս կիրառել
նաև անձնական երաշխավորություն խափանման միջոցը։ Այն թերս պրակտիկայում չի կիրառում։
2018թ իշխանափոխությունից հետո բազմաթիվ են դեպքերը, երբ պաշտպանների կողմից ներկայացվում
է նման միջորդություն, որը չի բավարարվում։ Նախ Արցախի նախկին նախագահների մակորդով
նման միջնորդություն ներկայացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, նրանք
նույնիսկ եկան դատարան, պնդեցի գրավոր միջորդությունը, ընդ որում նման միջորդություն էին ներկայցրել նաև
ԱԺ 38 պատգամավորներ, սակայն դատավոր Դանիբեկյանը զերծ մնաց միջորդությունը բավարարելուց։
Դեռ նախորդ տարի նման միջորդություն ներկայացրեցին Աշոտ Միասյանի համար։ Այս անգամ
երաշխավորում էին, ոչ միայն քաղաքական գործիչներ, այլ նաև ՀՀ վաստավոր արտիստներ։ ԱԺ
7 պատգամավոր էլ միջնորդել էր նույն խափանման միջոց կիրառել նաև պրոֆեսոր Արմեն Չարչյանի
նկատմամբ, սակայն նույնպես ապարդյուն։ Ավետիք Իշխանյանն ու Արտակ Բեգլարյանը անձնական
երաշխավորություն էին ներկայացրել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանի համար։
Նույնը եղավ պաշտպանության
նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պարագայում։ Այստեղ, իհարկե, երաշխավորություն ներկայացնող
անձինք ոչ միշտ են ընդդիմադիր ճանբարից։ Օրինակ՝
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Վազգեն Սարգսյանի եղբայր՝
Արամ Սարգսյանը, ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելայնը և այլն։
Ստացվում է, որ քրեական
օրենսգրքում կա խափանման միջոց, որը կիրառելի չէ։ Դատախազությունը կամ դատական համակարգը
եթե չի վստահում որևէ մեկին և դա չի կիրառում, ապա այս ընթացքում մի քանի անգամ քրեական
օրենսգիրքում և հարակից օրենքներում փոփոխություն կատարելիս ինչո՞ւ չի հեռացնում այս
դրույթը։









