Հանրապետության տարածքում` հունիսի 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 13-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով: Երեւանում հունիսի 12-ի երեկոյան ժամերին, 13-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +27+29։
Օդի ջերմաստիճանը մարզերում
Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+21,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+28,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+19,
Լոռիում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+22,
Տավուշում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+27,
Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+30,
Արմավիրում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+24,
Արցախում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+32։









