Foto

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ-ը մեր բոլոր երկրների անվտանգության ապահովման կարևորագույն գործոններից է, ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավով պետք է նշեմ, որ մեր կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակը այնքան էլ կայուն չէ», - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, թե անհրաժեշտ է սերտ համագործակցություն, տեղեկատվության փոխանակում, իրավիճակի գնահատում, որպեսզի օգտագործվեն այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ճգնաժամային իրավիճակները կանխելու և ճգնաժամային իրավիճակները ճիշտ ժամանակին կառավարելու համար։