Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը նոր հնարավորություններ կստեղծի, այդ թվում Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ լոգիստիկ կապի դիվերսիֆիկացման առումով։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։
Նա հիշեցրել է, որ 202թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է այդ գործընթացի հստակ շրջանակները։ «Հույս ունենք, որ փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի վերջին նիստը տեղի է ունեցել վերջերս Մոսկվայում, դրական արդյունքներ կտա»,- նշել է Միրզոյանը։
«Մենք գոհունակություն ենք հայտնել նաեւ սահմանազատման եւ սահմանին անվտանգության հանձնաժողովի առաջին հանդիպման վերաբերյալ եւ հույս ունենք, որ այն արդյունավետ կաշխատի»,- շարունակել է նախարարը՝ ավելացնելով, որ արդեն հայտարարվել է այն մասին, որ հաջորդ հանդիպումն այս ձեւաչափով տեղի է ունենալու Մոսկվայում։ «Ակնկալում ենք, որ ռուսական կողմը խորհրդատվական օժանդակություն կցուցաբերի գործընթացին՝ այն պայմանավորվածությունների համապատասխան, որոնք ամրագրված են 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարությունում»,- նշել է Միրզոյանը։









