Foto

Ոչ միայն հանձնեց,այլ նաև իր հանցավոր անգործությամբ նպաստեց Արցախի հայաթափմանը. Շարմազանով

1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն  ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանն  Արցախը հանձնելու է Ադրբեջանին։


1991-ի այս օրն Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։


1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «այո» ասեց անկախությանը: 


Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:


Արցախի անկախությանը «այո» է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ: 


Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը,բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը։


Ու ոչ միայն հանձնեց,այլ նաեւ իր հանցավոր անգործությամբ նպաստեց Արցախի հայաթափմանը։


Արցախը հանձնել է Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը ու այս փաստն իրավունք չունի որեւէ մեկը մոռացության տալու։