Foto

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պարզաբանել է ռուս խաղաղապահի մասնակցությամբ աղմկոտ տեսանյութը

Ռուս խաղաղապահի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի կապակցությամբ, որտեղ ռուս խաղաղապահը նշել է, թե, իբր, Արցախը Ադրբեջան է, պարզաբանմամբ է հանդես եկել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։

Աղմկահարույց տեսանյութը մեծ տարածում է ստացել երեկ՝ տելեգրամյան ալիքներում, որտեղ, ռուս խաղաղապահը կրկնում է ադրբեջանցու՝ Արցախի՝ իբր Ադրբեջանին պատկանելու վերաբերյալ մի քանի արտահայտություն։ Դեպքի իսկությունն ու մանրամասները պարզելու նպատակով «Սպուտնիկ Արմենիա»-ն դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբին։ Լրատվամիջոցին ներկայացված պարզաբանումից հայտնի է դարձել, որ նման բան իրոք եղել է, բայց ոչ թե վերջերս, այլ՝ 2021թ․ աշնանը։

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին վստահեցրել է, որ միջադեպից հետո տվյալ խաղաղապահին բացատրվել է, որ նման հայտարարություններն անընդունելի են։

Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։