Foto

Ադրբեջանում պոլիգոնում զինամթերք է պայթել. կա զոհ

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության Շիրվանի «Արազ» գործարանի պոլիգոնում զինամթերք է պայթել։

Պայթյունի հետեւանքով բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել գործարանի աշխատակից Ալմազով Ռազին (ծնված 1986 թվականին), հաղորդում է ԱՊԱ-ն։

Փաստը հետաքննվում է։