Մայիսի 8-ին կայացել է «Եվրատեսիլ 2016»-ի միջազգային երգի մրցույթի կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, որը տեղի է ունեցել հատուկ մրցույթի համար նախատեսված «Euroclub»-ում: «NEWS.am STYLE»-ի թղթակիցը Ստոկհոլմից բացառիկ հարցազրույց է ներկայացրել Հայաստանի պատվիրակ գեղեցկուհի Իվետա Մուկուչյանի հետ, ով ուղղակի փայլում էր իր սպիտակ, շքեղ զգեստով։
Կարմիր գորգով անցնելիս՝ Իվետան հանդիպել է ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովին, ով մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևի պրոդյուսերն է։ Կիրկորովը «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ գովաբանել է Իվետային.
«Այսպիսի գեղեցիկ երգչուհին պետք է տպավորի ռուսաստանցիներին։ Ավելի ուշադիր նայեք նրան, նա հիասքանչ է»,- նշել է Ֆիլիպը։
Իվետան շնորհակալություն է հայտնել Ֆիլիպին նման ջերմ խոսքերի համար։
Vesti.am