2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից, ոռոգման նպատակներով, արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա հունվարից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 124 միլիոն 874 հազար խորանարդ մետր ջուր:
Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:









