Կանադայում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հանդես կգան հայկական տարազով: Ըստ իրենց հազղորդագրություն՝ այն տեղի կունենա հունիսի 18-ին: Լուսանկարները տարծում են ՀՀ տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ՝ Մարինա Խաչատրյան, Արշակ Աբրահամյան և այլ օգտատերեր: Միջոցառման կազմակերման վերաբերյալ Vesti.am-ը պարզաբանում խնդրեց ԿԳՄՍ նախարարությունից: Մամուլի պատասխանատու Գեղամ Մելիքբեկյանն ասաց. «Նախարարությունն ի՞նչ կապ ունի դրա հետ: Հայկական տարազը յուրաքանչյուր ոք էլ կարող է հագնել, ընդ որում՝ ոչ հայ: Այստեղ նախարարության գործառույթը ո՞րն է: Նախարարությունն այդ միջոցառման հետ որևէ առնչություն չունի: Այլ երկրի կենտրոն է, որը գործում է այլ երկրի օրենսդրությամբ»:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը Vesti.am-ի հետ զրույցում
ասաց, որ տղամարդու հագուստի վրայի նախշերն անգամ հայկական չեն: «Ներկայացնել նման իրավիճակը, այն էլ հայկական լույսի
ներքո, ընդունելի չէ: Բեղ, մորուքով ինչ-որ բան են հագնում և դա Արցախի հետ են կապում:
Ես փորձում եմ հանդուրժողականությամբ վերաբերել այս սեռային խմբին․ իրենց գործն է, բայց
հայկականը նման լույսի ներքո ներկայացնելը, Արցախի անունը շահարկելը, մեղմ ասած, թույլատրելի
չէ»,- եզրափակեց ազագրագետը:









