2022 թ․ հունիսի 1-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ՝ կենսաօրգանական քիմիա մասնագիտության գծով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից:
Նշվում է, որ ՌԳԱ-ի նոր արտասահմանյան անդամ է դարձել 48 գիտնական ԱՄՆ-ից, Չինաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Լեհաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Հայաստանից, Սինգապուրից, Մոնղոլիայից, Ավստրալիայից, Հնդկաստանից, Ադրբեջանից, Աբխազիայից, Գերմանիայից, Սերբիայից, Մեծ Բրիտանիայից, Ղրղզստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Շվեյցարիայից և Կանադայից:









