Foto

Սանկտ Պետերբուրգում միգրանտներին մինչև 2026 թ. վերջը արգելվել է որպես տաքսու վարորդ և առաքիչ աշխատել

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը ստորագրել է որոշում, որով միգրանտներին արգելվում է որպես տաքսու վարորդ և առաքիչ աշխատել մինչև 2026 թ. վերջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Սմոլնիի մամուլի ծառայությունը։

«Արգելքը երկարաձգվել է մինչև 2026 թվականը՝ հաշվի առնելով պետության անվտանգությունը և տնտեսական շահերը։ Որոշումը համաձայնեցվել է Պետերբուրգի սոցիալական և աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերով եռակողմ հանձնաժողովի հետ։ Հաջորդ տարի արգելքի գործողության շարունակումը ոչ միայն բացասաբար չի ազդի աշխատաշուկայի վրա, այլև կնպաստի ստվերային զբաղվածության դեմ պայքարին, տաքսու և առաքիչների ոլորտներում ծառայությունների որակի ու անվտանգության բարձրացմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

2025 թ. ամռանը Բեգլովը որոշում էր ստորագրել, որով արգելվում է օտարերկրացիներին ներգրավել արտոնագրերով առաքիչների և տաքսու վարորդների աշխատանքի։