Foto

Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռում հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է 12 հազար եվրո

Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական: Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:

Օդանավակայանից ուղևորներին հորդորում են առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ: