Foto

Մեր նախարարություն գալիս են Արցախի հարցով, որ ի՞նչ անեն. Գնել Սանոսյանն՝ ընդդիմությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ ընդդիմությունը չի կողմնորոշվել՝ ում մոտ ինչ հարցով գնա:

«Եկել են մեր շենք՝ ումից ինչ հարցնեն: Թող գան, քարտեզները փռենք, տեսնենք՝ որտեղ ենք ասֆալտ անում, որտեղ ենք ջրագիծ փոխում, թող գան, աշխատենք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Սանոսյանն ընդդիմադիրներին, ովքեր օրեր առաջ գնացել էին Կառավարական 3-րդ մասնաշենք՝ հանդիպելու նախարարներին, սակայն այդպես էլ հանդիպումը չկայացավ:

Նա կարծում է, թե ամեն նախարարություն պետք է գնալ այն հարցերով, որոնք առնչվում են հենց այդ նախարարությանը:
«Մեր  նախարարություն գալիս են Արցախի հարցով, որ ի՞նչ անեն, հարցեր կան, որոնց պատասխան տվողը ես չեմ, կան համապատասխան գերատեսչություններ, որոնք շատ ակտիվ աշխատում են», - նշեց Սանոսյանը: