Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում հուլիսի 24-ին կմեկնարկի Եվրոպայի ամառային օլիմպիական պատանեկան 16-րդ փառատոնը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Փառատոնի՝ խաղաղության ջահը վառվել է Հռոմի Արա Պացիս Ավգուստայե հուշահամալիրի զոհասեղանի կրակից:
Ջահը հանձնվել է փառատոնի կազմակերպիչներին: Մինչ բացման արարողությունը կրակը կշրջի Սլովակիայի քաղաքներով: Սպասվում է Եվրոպայի 48 երկրների ԱՕԿ-ների 14-18 տարեկան շուրջ 3000 մարզիկ- մարզուհիների մասնակցություն: Բանկա Բիստրիցայում մասնակիցները հանդես կգան 11 մարզաձևերում և միասնության ուղերձ կհղեն Եվրոպայի երիտասարդությանը:
Հայաստանը նույնպես մասնակիցներ կունենա, որոնք կներկայացնեն սպորտային մարմնամարզություն, լող, ձյուդո, բադմինթոն, աթլետիկա, հեծանվային սպորտ և թենիս մարզաձևերը:









