Հայաստանը, որպես կարգավորման բանակցային հիմք ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով։ Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած Կառավարության հետ հարուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ սա նշանակում է, որ հայկական կողմն այդ հենքը ընդունելով ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն։
«Ես սրա մասին դեռ օգոստոսին այլ կոնտեքստում ասել եմ հենց Արմեն Ռուստամյանին։ Երբ հայկական կողմն ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, կտրել են այն ճյուղը, որի վրա մենք բոլորս նստած ենք եղել»,- հավելեց Փաշինյանը։









