Երկու ուկրաինացի փորձել են Ռուսաստան ներկրել 3,5 հազար կենդանի ճուտիկ: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ի գիշերը լույս մայիսի 8-ին՝ Լուգանսկի շրջանում: Ուկրաինացի սահմանապահները չարագործներին կանգնեցրել են «Տանյուշևկա» գյուղի մոտ:
Ինչպես հայտնել են «РИА Новости»–ին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության մամլո բաժնում՝ տղամարդիկ պատրաստվում էին անցնել սահմանը՝ ճուտիկներով լի 85 արկղով: Դրանց արժեքը կազմում է ավելի քան 6 հազար ԱՄՆ դոլար:
Vesti.am