Foto

Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ այդ համատեքստում Բաքուն նախատեսում է Երեւանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։


«Մեր դիրքորոշումը շատ բաց է։ Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ։ Մենք ցանկանում ենք նորմալացնել հարաբերությունը եւ շրջել թշնամանքի էջը»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպման ժամանակ։