Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման է ենթարկվել 5-8 քաղաքացի։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասել է փաստաբան Բենիկ Գալստյանը։
Օպերգծով տեղակալ Մեսրոպյանը բերման ենթարկված երկու անչափահասի հայհոյել է ու ծեծի ենթարկել։ Ավելին, չեն փաստաթղթավորել նաեւ անչափահասների բերման ենթարկելը։
Փաստաբան Բենիկ Գալստյանը տեղեկացրել է, որ հետեւողական են լինելու, որ անչափահասներին՝ իրենց քաղաքական հայացքների համար ծեծի ենթարկած ոստիկանության պաշտոնյաները ենթարկվելու են պատժի։









