Foto

Բերման ենթարկվածների թիվը հասել է 352-ի

Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկաններն այսօր արդեն բերման են ենթարկել 352 քաղաքացու։ Այս մասին  հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Մինչդեռ՝ տեսանյութերում տեսանելի է, որ ոստիկանությունը քաղաքացիներին բերման է ենթարկում առանց որեւէ նախազգուշացման։