Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում իրավիճակը լարված է․ քիչ առաջ նաև ընդհարումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև։ Վերջիններս իրենց խաղաղ ակցիան էին իրականացնում, երբ կարմիր ու սև բերետավորները հարձակվեցին ու միանգամից բիրտ ուժով սկսեցին դեպի ոստիկանական մեքենաները քարշ տալ քաղաքացիներին։ Բերման ենթարկվողների մեջ են եղել նաև ԱԺ նախկին պատգամավորներ՝ այդ թվում Արմեն Աշոտյանին։
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան նշեց, որ օրը ցերեկով մարդկանց մայթերից հավաքում տանում են ոստիկանական բաժանմունքներ։ «Այն մարդիկ, ովքեր ապօրինություններ են թույլ տալիս, ծառայում են բացառապես Նիկոլ Փաշինյանին, պատասխան են տալու»,-ասաց պատգամավորը։
Աղբյուր` Փաստինֆո









