Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն:
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 69866 է:
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58, ընտրողների ընդհանուր թիվը՝ 69924:
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 31535 է:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 72200, տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4700:
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31528:
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 5:
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31533:
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4695:
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 40688:
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 132:
Ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքի ստացած քվեները՝
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 10051 քվե
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 295 քվե
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1241 քվե
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1692 քվե
«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1177 քվե
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝440 քվե
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 15298 քվե
«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1193 քվե
Անճշտությունների գումարային չափը՝ 23:
Այսպիսով, մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 19 մանդատ
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 12 մանդատ
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն՝ 2 մանդատ:









