Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 277 քաղաքացի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 277 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։