Ոստիկանների և ընդդիմադիրերի միջև լարված իրավիճակ ստեղծվեց Մոսկովյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ։ Ոստիկանության ծառայողները սկսեցին բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակից քաղաքացիների։ Այս ակցիան ընթանում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գլխավորությամբ։
Քաղաքացիներին բերման ենթարկելիս` վիճաբանություն սկսվեց Արմեն Աշոտյանի և ոստիկաններից մեկի միջև։
«Չկպնես ինձ»,- ոստիկանի վրա բղավում էր Աշոտյանը։
«Զրպարտում ես»,- մատը թափահարելով՝ ի պատասխան բղավում էր ոստիկանը, որից հետո Աշոտյանի և ոստիկանի միջև իրավիճակն ավելի լարվեց։
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փորձեց հանդարտեցնել։ Մեծ թվով ոստիկաններ պատգամավորին հրելով և քաշքշելով՝ հեռացրեցին Արմեն Աշոտյանի մոտից և բերման ենթարկեցին վերջինիս։









