Foto

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել. ՊՆ-ն հերքում է

 Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Այս մասին հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Հիշեցնենք՝ նախորդ անգամ Ադրբջանը նմանատիպ ապատեղեկատվություն էր տարածել մայիսի 14-ին։