Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը: Այն բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Անգամ պաշտպանական կողմի մի շարք դիրքորոշումների, ինչպիսիք են օրինակ` հուլիսի 1-ից հանցակազմի վերացումը, նյութական շահագրգռվածության հասցեատեր երկրորդ անձի բացակայությունը, քննությունից խուսափած չլինելը, ընդհարապես անդրադարձ չկա:
Կրկնում եմ` ընդհանրապես:
Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են:
Բնականաբար անհապաղ կերպով վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու:
Առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- գրել է Հարությունյանը:









