Ոստիկանությունից հայտնում են, որ առավոտից, մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով, կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են և այդ պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան: Հաղորդագրությունը ոստիկանությունը տարածել է ժամը 12։00-ի դրությամբ։ Ժամը 14։00-ի դրությամբ էլ, ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել զինծառայողների հարազատների բողոքի ակցիան, որի շրջանակներում նրանք փակ են պահում Վերաքննիչ դատարանին հարող փողոցը։
Եթե փողոցներն իրոք բաց են,
ապա ինչո՞ւ է ոստիկանությունն այդ 5-7 րոպե փողոց փակելու համար բերման
ենթարկում 414 քաղաքացու և կոլապսի ենթարկում ոստիականության բաժինները, իսկ
քաղաքացիներին մի բաժանամունքից մույս են տեղափոխում՝ միչև մյուսների 3 ժամը
կլրանա։ Նկատենք, որ 2018թ իշխանափոխության ժամանակ ամենաշատ
բերման ենթարկված քաղաքացիները եղել են ապրիլի 22-ին՝ 363 հոգի։
Մյուս տարբերակն էլ այն է, որ ոստիականությունը իր առջև դրված մեկ այլ խնդիր է լուծում՝ ոչ հավաստի տեղեկատվություն փոխանցելով։ Նախ այդ կերպ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնում են, որ իրենց կառույցի շնորհիվ վերջինս ապահով կարող է վայելել իշխանությունը և իզուր չէին իրենց կառույցի վրա այդքան ֆինասական ներդրումները։ Մյուս կողմից էլ մեկ այլ խնդիր են լուծում՝ ակցիային դեռ չմիացած քաղաքացիներին փորձում են ասել, որ փողոցները փակ չեն, որ շարժումը չի հաջողում և այլն։ Իրականում երկու դեպքում էլ ոստիկանությունը ստում է: Ոստիկանապետը դրանով բացառապես մի խնդիր է լուծում՝ պատրանք ստեղծել իշխանության մոտ, իբր տիրապետում է վիճակին և դրանից նոր դիվիդենտներ շահել, նոր պահանջներ ներկայացնել՝ հավելավճարների և պարգևատրումների ձևով: Նա հավանաբար նախանձում է Վալերի Օսիպյանի գեներալական ուսադիրներին՝ մոռանալով, թե որքան դրանք վայելեց Օսիպյանը:









