Foto

Չեմ բացառում, որ վաղը կամ մյուս օրը միջազգային սկանդալի կիզակետում գտնվենք՝ Նիկոլին ծառայելու հրանագ կատարելու պատճառով․ իրավաբան

Ոստիկանությունն այսօր ևս բերման ենթարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ավտոերթի մասնակիցներին, ոմանց մեքաեաները նույնիսկ տեղափոխեցին տուգանային հրապարակ։ Տեսախցիկները ֆիքսեցին նաև, թե ինչպես են ոստիկաններն ուժի կիրառմամբ մեքենայից հանում և բերման ենթարկում քաղաքացիներին։ Նկատենք, որ օրենսդրորեն մեքենան համարվում է մասնավոր տարածք և հավասարեցված է բնակարանին։ Ստացվում է, որ առանց օրինական հիմքի ոստիկանությունը ներխուժում է անձի մասնավոր տարածք և բերման ենթարկում նրան։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Vesti.am-ի հետ զրուցում  առաձնացրեց հարցեր, որոնց պարավոր է պատասխանել ոստիկանությունը։

«Ի՞նչ հիմքով է ոստիկանությունը մեքենան դանդաղ վարող անձին բերման ենթարկում։ Որպես այդպիսին այդ իրավասությունը չունի։  2-րդ՝ բերման ենթարկելու ի՞նչ հիմնավորում է ներկայացնում։ Երբ անձին քաշելով իր մասնավոր տարածքից դուրս է բերում, պետք է լինի հիմնավորում։ Այդ անձը չի գտնվում դրսում, չի խաթարում երթևեկությունը, չի  խախտում հասրակական կարգը։ Կարևոր է նաև, թե վարչական իրավախախտման մասին ո՞ր օրենքով է ոստիկանը կազմելու վարչական ձերբակալման ակտը։ Եվ, ի վերջո, ոստիկանությունը պետք է պատասխանի ամենագլոբալ հարցին՝  ո՞ր օրենքի  ո՞ր իրավադրույթն են խախտել բոլոր այն վարորդները, ովքեր Հայաստանի կամ Արցախի դրոշն իրենց մեքենայի վրա փակցված վարել են այդ մեքենան առանց խախտելու երթևեկության կանոնները։ Եթե ոստիկանությունը կարողնա պատասխանել այս երեք հարցերին, ես կդիտարկեմ, որ վերջիններս քիչ թե շատ տիրապետում են իրենց գործին։ Սա առաջին դեպքը չէ, արդեն մոտավորապես 15 օր է՝ ոստիակնությունն իր բիրտ ուժի կիրառման և բերման ենթարկելու վերաբերյալ հարցմանը չի կարողանում պատասխանել։ Հենց սա է պատճառը, որ շատ դեպքերում անձանց բերման են ենթարկում, թողնում են բաժանմունքում, առանց որևէ  վարչական վարույթի իրականացման»,- նշեց Հայրապետյանը։

Ի վերջո ոստիկանության ծառայողների այս գործողությունները շարունակական են։ Ռոբերտ Հայրապետյանն այս օրերին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում այն քաղաքացիներին, ովքեր բերման են ենթարկվում։  Արձանագրում է՝ կա այս ամենի դեմ պայքարի երկու իրավական հնարավորություն։ Առաջինը՝ դիմել վարչական դատարան՝ վիճարկելով վարչական ձերբակալությունը, երկրորդ՝ ակնհայտ բիրտ ուժի կիրառման դեպքում  ներկայացնել հաղորդում հանցագործության մասին։

«Նման հաղորդումները բազմաթիվ են և դրանք շարունակում են ներկայացվել: ունենք դեպք, երբ ոստիակնության ծառայողները բերման են ենթարկել Գերմանիայի քաղաքացու, որի վերաբերյալ ներկայացվել է համապատասխան հաղորդագրություն, ինչպես նաև դիմել են այդ երկրի դեսպանին։ Նման դեպքեր կան նաև այլ պետությունների քաղաքացիների մասով։ Նման դեպքերն արդեն դուրս են գալիս ՀՀ սահմանների տիրույթից, և չեմ բացառում, որ վաղը կամ մյուս օրը  միջազգային սկանդալի կիզակետում գտնվենք՝ Նիկոլին ծառայելու հրանագ կատարելու պատճառով»,- եզրափակեց իրավաբանը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան