Foto

Ոստիկանները բերման են ենթարկել 32 քաղաքացու

Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 32 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանում երթևեկությունը կաթվածահար վիճակում է։ Իրականացվում են անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր։