Foto

Ոստիկանները փորձել են բերման ենթարկել Վահե Հակոբյանին

Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանում չորս ուղղություններով իրականացվում է քայլերթ։ «Դիմադրության» շարժման անդամները Քանաքեռ Զեյթունում փակել են Պարույր Սևակ-Ռուբինյան փողոցների խաչմերուկը և նստել գետնին: Մեծաքանակ ոստիկանական ուժերը մոտեցել են փողոցը փակած քաղաքացիներին, ապա բռնություն գործադրելով սկսել բերման ենթարկել նրանց։ Ոստիկանները ուժ են գործադրել նաև ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, փորձել են բերման ենթարկել նաև Վահե Հակոբյանին: