Foto

Ոչ ջրցան մեքենան կօգնի, ոչ հատուկ միջոցները, ոչ էլ ոստիկանության․ Արտակ Զաքարյան

Շարժումն օր օրի աճում ու ավելանում է: Երեկ ոստիկանությունն իր ղեկավարությանը զեկուցել էր, որ երթը մոտ 50.000 մասնակից է ունեցել: Խելագարին դա չեն հասցրել: Ճիշտ էլ արել են, կապիտուլյանտը թող Հ1 նայի։ Նման գրառում է արել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։

«Ըստ «իշխանությունների» ներսից ստացվող լուրերի, սրանք «նիկոլական սադրիչ» օպերացիան անհաջող իրացնելուց հետո, անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին` «ինչի՞ գլխարկ չես դրել» թեմայով:

Քանի որ դա էլ չի օգնելու (իրենք հո գիտե´ն, որ կեղծ թեմաները երկար կյանք չունեն), այնուհետև փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների:

Այսինքն` ոստիկանության մեծաթիվ ուժեր, այլ ուժերից ու մարզերից ոստիկանի համազգեստ հագած անհայտ ծագման սուբյեկտներ, փշալարեր, մահակներ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազեր և այլն:

Սա իրենց սցենարն է, որը նախապատրաստել են Արցախը հանձնելու, Նիկոլի կաշին փրկելու և Հայաստանը թրքացնելու համար: Երեքն էլ ծայրաստիճան վատ նպատակ է, որին այսօր իբրև թե ծառայում է հայ ոստիկանը (հուսով եմ սխալվում եմ):

Սա չի հաջողվելու, որովհետև նիկոլամերձ վախկոտների ու թրքահպատակների «իշխանության» կուլիսներում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ եթե 30.000 մարդուց ավել լինի միտինգը, ապա իրենց վրա հույս չդնեն:

Ոչ ջրցան մեքենան կօգնի, ոչ հատուկ միջոցները, ոչ էլ ոստիկանության` առանձնակի դաժանությամբ (ջիհադիստական վարքով) աչքի ընկած դիմակավոր տեսակը:

Այնինչ` շարժումն օր օրի աճում ու ավելանում է: Երեկ ոստիկանությունն իր ղեկավարությանը զեկուցել էր, որ երթը մոտ 50.000 մասնակից է ունեցել: Խելագարին դա չեն հասցրել: Ճիշտ էլ արել են, կապիտուլյանտը թող Հ1 նայի»,-գրել է նա: