Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը սպանության փորձ կատարելու մեղադրանքով մեկ մարդու է ձերբակալել:
Հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 19-108 հոդվածով, ինչը նշանակում է սպանության փորձ, որը պատժվում է 7-ից մինչև 15 տարի ազատազրկում, հայտնում է jnews.ge-ն։
Մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ին, Ախալքալաքի կենտրոնում Ազատություն-Ռուսթավելի խաչմերուկին երկու տղամարդիկ հարցեր են պարզել: Արդյունքում՝ նրանցից մեկը ստացել է դանակի հարվածներ, և ենթադրաբար, նաև հրազենային վնասվածքներ: Նրան տեղափոխել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց և վիրահատել: Վիրավորում ստացած անձը 1988 թվականի ծնված տղամարդ է:









