Foto

Վաղաժամկետ կդադարեցվեն Թալին խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները

Ընտրություններից դեռ մեկ տարի չանցած՝ վաղաժամկետ կդադարեցվեն Թալին խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները: Ավագանու հերթական նստաշրջանի ընթացքում՝ 3 ամիս շարունակ, այդպես էլ ոչ մի նիստ չի կայացել, և որոշում չի ընդունվել: Այս մասին հայտնում է hetq.am-ը։

Արագածոտնի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հովհաննես Ասատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն, քանի որ առաջին նիստով ընտրվել է համայնքի ղեկավար ու դրանից հետո նիստերը չեն կայացել, համայնքի ղեկավարը չի երդվել: Իսկ համայնքի ղեկավարն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո: