ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, այս մասին հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Հանրային հեռուստաընկերության կայքը։
«ԵԱՀԿ գլխավոր դիտորդ Անջեյ Կասպշիկը պետքարտուղարությունում էր։ Կարծում եմ, որ նա հանդիպել է պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի հետ: Նրանք արդյոք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այս խնդրում։ Գիտեմ, որ եվրոպացիների ու Վաշինգտոնի միջև կան որոշակի ջանքեր այս հարցի վերաբերյալ», - նշել է Փրայսը:
Նա տեղեկացրել է նաև, որ այս կամ հաջորդ շաբաթ ամերիկյան ու եվրոպական կողմերի միջև նախատեսվում են այլ հանդիպումներ:
«Եթե նրանք համաձայնության են եկել լրացուցիչ հանդիպման շուրջ կամ քննարկել են դա, ապա հանդիպման մանրամասներն իմանալուն պես կտեղեկացնենք», - հավելել է պետքարտուղարության խոսնակը:









