Foto

Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի և տարբեր դիրքորոշումներ չհայտնի. Տիգրան Աբրահամյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է կողմնորոշվի և այս կամ այն հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ չհայտնի։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վարդանանց փողոցում երթ իրականացնող, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր Արցախում են ապրում ու իրենց մաշկի վրա զգում են այս իշխանությունների գործողությունները, չեն կարող լոյալ լինել։ Արցախի իշխանությունները տարբեր փուլերում շատ հակասական հայտարարություններ են անում և Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի, թե ինչ է ասում ու ինչ է անում։ Չպետք է լինի այնպես, որ հանրային ասվի մի բան, իսկ խորքում, կուլիսներում, լրիվ այլ բան կատարվի»,– ընդգծեց պատգամավորը։

Նա նաև ողջունեց Արցախի խորհրդարանի վերջին նիստում արած միասնական հայտարարությունը, որն ուղղված էր Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ կատարած հայտարարություններին և ներկայացվեց այն կարմիր գծերը, որը Հայաստանի որևէ իշխանություն իրավունք չունի հատել։

Աբրահամյանի խոսքով` պետք է կարողանալ համախմբվել, քանի որ պայքարը հանունի է, ոչ թե առանձին գործընթացների համար։

«Մեր գլխավոր խնդիրը ոչ թե իշխանության հասնելն է, այլ այս իշխանության հեռացումը։ Նրանց ամեն օրը, որ մնում են պետության ղեկին, նոր կորուստների իրական սպառնալիք է ստեղծում Հայաստանի և Արցախի համար»,– նշեց Աբրահամյանը։

Երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին` «առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկոլ, դավաճան»։

նյութի աղբյուրը՝ https://armeniasputnik.am/