Foto

Բերման ենթարկվածների թիվը հասել է 49-ի

Երևանի տարբեր հատվածներում իրականացվող ակցիաների ընթացքում Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 49 քաղաքացու։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

Նշենք, որ բերման ենթարկվածների թվում է նաև 1982թ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված և վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանում տարբեր ակցիաներ են իրականացվում։ Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ։