Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մայիսի 5-ին` ժամը 01։50-ին. ոստիկանությունը շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացել, որ շենքերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։ Աբրահամյանի սպանության մեջ կասկածվում է նրա ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Նարեկ Սարգսյանը։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, թե սպանությունը կատարելուց հետո ինչ հնարավոր վայրերում կարող էր լինել Սարգսյանը, ճշտել են գտնվելու հասցեն, բացատրական աշխատանքներ կատարել, որի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանված Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկին բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է։









