Նիկոլ Փաշինյանը երեկ
ԱԺ ամբոնից հայտարարեց, որ ընդդիմությունը փախնում է և չի ուզում լսել իր պատասխանը:
Մի քանի անգամ հարցերեց՝ փախնո՞ւմ եք, հետո էլ ինքն իրեն պատասխանեց, որ այո փախնում
են: Մի հայտնի ճշմարտություն կա՝ մարդը դիմացինին մեղադրում է այն ամենում, ինչին ինքն
է ընդունակ:
Հիմա հիշենք, թե ինչի՞ց ու քանի՞ անգամ է փախել Նիկոլ Փաշինյանը:
Առաջին փախուստն իր ծննդավայրից էր, որպեսզի փախնի իր մութ ծագումից: Նույնիսկ երևանում, երբ ուսանող էր, դասերից էր փախնում, որի պատճառով հեռացվեց համալսարանից ու այդպես էլ դիպլոմ չստացավ:
Այնուհետև հաջողացրել փախնել ժամկետային զինծառայությունից և մինչև հիմա օրգանական հակակրանք ունի բանակի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փախնում էր այն մարդկանցից, ում վրա զրպարտություններ էր հրապարակում իր թերթոնում:
2008թ մարտի 1-ին, երբ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ սկսեցին, Նիկոլ Փաշինյանը հրապարակից այնպես փախավ, որ նույնիսկ թիմակիցները չնկատեցին: Այդ օրը 10 մարդ զոհվեց, իսկ ինքը նույնիսկ քերծվածք չստացավ: Հետագայում, երբ քրեական գործ հարուցվեց և մեղադրանք առաջադրվեց Փաշինյանին, կրկին փախուստի մեջ էր և թաքնվում էր իրավապահներից, ինչի կապակցությամբ հպարտությամբ խոսելու առիթը բաց չի թողնում:
Հաջորդ անգամ Փաշինյանը
փախավ իր «հպարտ» քաղաքացիներից՝ նոյեմբերի 9-ին, երբ ստորագրել էր հայտնի կործանարար
եռակողմ փաստաթուղթը: Քաղաքացիները նրան և իր ընտանիքին չգտան, ոչ կռավարական առանձնատանը,
ոչ էլ աշխատավայրում: Փաշինյանն այդ օրերին լայվ էր մտնում ինչ-որ նկուղից:
Փախնելուց է խոսում մի մարդ, ով երկար ժամանակ տարբեր պատճառներով խուսափում էր ՌԴ նախագահի հետ հանդիպումից՝ պատճառաբանելով, իբր վարակվել է կորոնավիրուսով: Հավանաբար դա էր պատճառը, որ հաջորդ նշանակված հանդիպումից առաջ ՌԴ-ից ասացին, որ ինքանամեկուսանա մինչև հանդիպման օրը: Նույնիսկ կորոնավիրուսով վարակվելու կասկած ունենալու ժամանակ Փաշինյանը տիկնոջ հետ Երևանից փախել էր Սևանի կառավարական ամառանոց:
Փաշինյանը նույնիսկ իր թիկնապահներից է փախել:
Նիկոլ Փաշինյանի փախնող կերպարի ամենաթարմ օրինակը օրերս Լեո-Պարոնյան խաչմերուկում
տեղի ունեցած վրաերթից հետո դեպքի վայրից գլխապատառ փախուստն էր, որը երիտասարդ հղի կնոջ մահվան պատճառը դարձավ:
Եթե Հայաստանում կա մեկը, ով իրավունք չունի խոսել փախնելուց, Նիկոլ Փաշինյանն է: Իսկ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ-ից չեն փախել, այլ, ինչպես պարզվեց րոպեներ անց հայտնված, բայց պաշտոնական լրահոսից դուրս մնացած տեսանյութում, իր դեմքին ասել են ամենն՝ ինչ մտածում են նրա վախկոտ կերպարի մասին: Ավելին, ընդդիմադիր պատգամավորները մի քանի րոպե անց փողոցում էին՝ իրենց սատարող հազարավոր քաղաքացիների մեջ, առանց թիկնապահների և ոստիկանական պատնեշների: Նրանք հիմա էլ փողոցում են, իսկ Նիկոլ Փաշինյանը մկան ծակին 1000 թուման է տալիս:









