Foto

Քոչարյան Անդրանիկի ընտանիքի տվյալներն ինչո՞ւ ԱԱԾ-ում չեն

«Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը…»:

Այս տողերի հեղիկանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ում կենսագրականում որևէ տեղ չի նշվում, որ Քոչարյանը ծառայել է բանակում: Կա՜մ բանակում ծառայելու մասին տեղեկությունը այնքան էլ կարևոր կենսագրական տվյալ չէ, կա՜մ էլ Քոչարյանն իրոք չի ծառայել:

Պաշտոնյայի կենսագրությունը ԱԺ պաշտոնական կայքում սկսում է 1983թ-ից, որտեղ նշվում է, որ նա ավարտել է Պոլիտեխնիկական իստիտուտը: Քոչարյանը ծնվել է 1961 թվականին, ուստի 18 տարի անց՝ 1979թ-ին,  պետք է զորակոչվեր բանակ: Եթե նա 1983թ արդեն ավարտել է բուհը՝ 5 տարի ետ գնալով (1983-5=1979) ստացվում է, որ ծառայությունն ու կրթությունը համատեղվել է:

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասում էր՝  դավաճան են այն պաշտոնյաները, որոնց պաշտոնավարման ժամանակ հնարավոր է եղել խուսափել ծառայությունից: Իսկ Անդրանիկ Քոչարյանը  1991-95թթ եղել պաշտպանության փոխնախարար: Դա այն ժամանակահատված էր, երբ երկրից հեշտությամբ հեռանում էին ծառայությունից խուսափելու համար:

Քոչարյանի ավագ որդին՝ Լևոն Քոչարյանը ևս չի ծառայել բանակում և երբ լրագրողներն ուղիղ հարց էին ուղղում իրեն, թե ինչո՞ւ չի ծառայել, պատասխանում էր, որ հարցում քաղաքական ենթատեքստ է տեսնում և հորդորում դիմել զինկոմիսարիատ: Ճիշտ այնպես, ինչպես անում են բոլոր ծառայությունից խուսափածները:

Արդրանիկ Քոչարյանի մյուս որդին՝ Վազգեն Քոչարյանը, հոր պնդմամբ մասնակցել է 44 օրյա պատերզմին և կռվել է թեժ կետերում: Իսկ մամուլում տեղ գտած նյութերում, ականտեսները հակառակն են պնդում: «Անդրանիկ Քոչարյանը ստում է՝ նրա որդի Վազգենին, առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, որեւէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել, միայն նրան են տարհանել։ Տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակման մեջ, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը մերժել էր, ինքը կազմակերպել։

Անդրանիկ Քոչարյանին (մականունը՝ Անդոն) եւ հանրությանը տեղեկացնենք, որ տեղյակ ենք նաեւ իր քրոջ որդու Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի կեսերին եւ որ այդ «օպերացիան էլ» կազմակերպել է նույն ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը»: Սա մի հատված է հերթական պատմություններից, որ տպագրվել է Politik.am կայքում:

Եվ այսքաից հետո Անդրանիկ Քոչարյանը որևէ մեկին մեղադրո՞ւմ է չծառայելու, չկռվելու, 3 ամսյա հավաքներից խուսափելու մեջ: Իսկ եթե ամեն դպքում այս Քոչարյան ընտանիքի տվյալներն էլ փոխանցվեն ԱԱԾ-ին, ապա հնարավոր է նոր քրեական գործերի  միջոցով պատերազմի վերաբերյալ կարևոր տվյալներ հավաքագրել:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան