Քաղաքացիական հագուստով մի քանի խուժաններ երեքշաբթի հարձակվել են «Դիմադրության շարժման» աջակիցների վրա, որոնք Երևանում անցկացրել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ Այս մասին երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որը տեղի ունեցածի համար մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մի քանի հոգի՝ քաղաքացիական հագուստով խուժաններ, հարձակվել են մեր քաղաքացիների վրա։ Ոստիկանությունն այնքան չի հերիքում, որ Նիկոլն իրենց է ուղարկում։ Նիկո՛լ, մի բարդացրա վիճակդ», - հայտարարել է Սաղաթելյանը։









